Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը՝ Հաագա):
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվույթյան համաձայն, նույն օրն Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գարեգին Մելքոնյանին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ: Նախագահի մեկ այլ հրամանագրով Տիգրան Բալայանը նշանակվել է նաև Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Հաագա):
Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 2-ին Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարեգին Մելքոնյանն ազատվել էր տնտեսական զարգացման և ներդրումների առաջին փոխնախարարի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով նշանակվել էր Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Տիգրան Բալայանը «Ֆեյսբուքի՚ իր էջում շնորհակալություն է հայտնել բոլոր լրագրողներիբն, ում հետ աշխատել է երկար տարիներ: Նա նաև երախտագիտություն է հայտնել դիվանագետներին, ումից սովորել է դիվանագիտական աշխատանքի հմտությունները: