Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեռևս օպերատիվ կապ չկա: Այս մասին հոկտեմբերի 3-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ խորհրդարանի ամբիոնից, անդրադառնալով Դուշանբեում Ալիևի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին:
Միևնույն ժամանակ, նա գոհունակությամբ նշել է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով վերջին օրերին իրավիճակը շատ ավելի կայուն է: