Արմինֆո. ՕԵԿ-ը հերթական անգամ զորակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին: Այդ մասին ասվում է կուսակցությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում:
«Հերթական անգամ մեր զորակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին։ Կոչ ենք անում զերծ մնալ իրավիճակը ապակայունացնելու բոլոր գործողություններից և համաձայն արդեն իսկ ԱԺ-ում հաստատված կառավարության ծրագրի՝ ձեռնամուխ լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը՚, - ասվում է ՕԵԿ հայտարարությունում։
Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ-ն փակ ռեժիմով` բարձրախոսների և էլեկտրոնային քվեարկության համակարգի անջատման պայմաններում, ձեռքով քվեարկությամբ 67 «կողմ՚ ձայնով ընդունել է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, որի համաձայն, Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարվել, ինչը դժվարացնում է խորհրդարանի լուծարման ընթացակարգը: Ընդ որում, փաստաթղթին հավանություն են տվել նաև կառավարությունում իրենց ներկայացուցիչներն ունեցող ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն: Արդյունքում` երեկ երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով ԱԺ մոտ տեղի է ունեցել բազմամարդ հանրահավաք, որի ընթացքում հայտարարվել է ԲՀԿ և ՀՅԴ ներկայացուցիչ նախարարների և մարզպետների պաշտոնանկության և վարչապետի մոտալուտ հրաժարականի մասին: