Արմինֆո.Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի երգիչ Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:
«Երկար տարիներ նա լեփլեցուն դահլիճներ էր հավաքում իր համերգներով մեր երկրում: Իմ խորին ցավակցությունները երգչի հարազատներին, ինչպես նաև նրա բազմաթիվ երկրպագուներին ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Ռուսաստանում: Ազնավուրն ականավոր կատարողներից մեկն էր», - գրևել է Մեդվեդևն իր Facebook- ում:
Նա նշել է, որ աշխարհի համար Ազնավուրը եղել է Ֆրանսիայի և Հայաստանի մեծ մշակույթների հոգին ու ձայնը:
Երգչի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն. Ըստ նրա, Ազնավուրը ֆրանսիական երաժշտության իսկական սրբապատկեր էր: Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետն առաջարկել է Փարիզում տեղ ընտրել և այն անվանել Ազնավուրի անունով: Հիդալգոն իր նախաձեռնությունը հիմնավորել է, ելնելով այն իրողությունից, երգչի ստեղծագործությունները ոգեշնչել են և դեռ երկար կոգեշնչեն սերունդներին: