Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից բեկումնային արդյունքներ սպասել պետք չէ: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի /ICES/ նախագահ Ալեքսանդր Ցինկերը՝ պատասխանելով այն հարցին, թե Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից կարելի է արդյոք որևէ դրական արդյունք սպասել:
<Առաջին հերթին բանակցային գործընթաց, որպես այդպիսին, չկա. այդ պատճառով ինչ ասես կարելի է ասել: Փաշինյանն ասում է, որ բանակցային գործընթացին պետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղը: Բայց մենք էլ վաղուց դա ասում ենք. եթե բանակցությունների օբյեկտը Ղարաբաղն է, իսկ այն չկա բանակցություններում, դա նորմալ չէ: Երկրորդ՝ այն, որ Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանն է, որը ՀԱՊԿ անդամ է, մի քիչ անհիմն է: Ես հասկանում եմ ՀԱՊԿ-ին, երբ այն ասում է, որ պատրաստ է պաշտպանել Հայաստանը, բայց Ղարաբաղը Հայաստան չէ: Չեմ կարծում, թե ինչ-որ բեկումնային որոշումներ լինեն, քանի որ նախքան բեկման հասնելն աշխատանքային խմբերը պետք է ինչ-որ բան առաջարկեն>,- ասել է Ցինկերը՝ ավելացնելով, որ երկու նախարարների մակարդակով դրան հասնելն իրատեսական չէ, թեկուզ այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյորը նույնիսկ նման իրավուքն չունի: <Եթե անգամ երկու երկրների ղեկավարներին ինչ-որ բան առաջարկվի քննարկելու համար, դա արդեն բեկում կլինի, քանի որ այսօր ընդհանրապես ոչինչ չի արվում>,- նշել է Ցինկերը:
Այն հարցին, թե իրատեսական է արդյոք մինչև ընթացիկ տարվա վերջը կազմակերպել երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով հանդիպում՝ փորձագետը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահին ոչինչ չի խանգարում թեկուզ այսօր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպելու համար: <Դա հնարավոր է՝իմանալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ով կարող է ասել՝ քանի դեռ դուք միմյանց հետ չշփվեք, ես ձեզ բաց չեմ թողնի: Նրանք կշփվեն, իսկ հետո ի՞նչ: Թագավորին թագավորէ դարձնում շքախումբը: Անհրաժեշտ է ամեն բան նախապատրաստել: Բայց հանդիպել պետք է, դա ավելի լավ է, քան կրակելը>,- ամփոփել է Ցինկերը:
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում: