Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին «Ականատես՚ դիտորդական առաքելության շուրջ 160 դիտորդներ դիտարկում են անցկացնում Երևանի ավագանու ընտրություններում` 80 ընտրատեղամասերում:
Դիտորդներն անցել են հատուկ պատրաստություն և կգործեն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների կանոններին և վարքագծին համապատասխան` անաչառ տեղեկատվություն հաղորդելով ընտրատեղամասերում առկա իրավիճակի մասին: Իրավաբանների խումբը դիտորդներին խորհդրատվություն կտրամադրի և կընդունի ընտրախախտումների վերաբերյալ ծանուցումները:
Ըստ անհրաժեշտության` «Ականատես՚ դիտորդական առաքելության աշխատանքի մասին տեղեկատվություն կհրապարակվի «Ֆեյսբուքի՚ էջերում, ինչպես նաև www.transparency.am и www.asparez.am կայքերում:
«Ականատես՚ դիտորդական առաքելությունն ստեղծվել է Ժողովրդավարության ազգային հիմանդրամի, Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի, լրագրողների «Ասպարեզ՚ ակումբի, «Ռեսթարթ՚ քաղաքացիական նախաձեռնության աջակցությամբ: