Երեթշաբթի, 18 Սեպտեմբերի 2018 17:08
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ՚ արշավը

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ՚ արշավը

Արմինֆո.Այսօր պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ» արշավը, որի նպատակն է բարձրացնել էկոլոգիական գրագիտության աստիճանն ու խթանել մարդկանց մասնակցությունը կանաչ որոշումների կայացման գործընթացին։

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից, արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում` ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։

 

«Կանաչ նախաձեռնություններ» արշավի մեկնարկն ազդարարվեց այսօր Հյուսիսային պողոտայում (ցայտաղբյուրների հարակից տարածքում) տեղակայված էկոտաղավարի բացման արարողությամբ, որին մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը: 

Մասնակիցները շրջեցին տաղավարում, ծանոթացան բնապահպանական կենցաղն ու կենսակերպը խորհրդանշող ցուցանմուշներին և պաստառներին։

 

«Այս տաղավարը հրաշալի միջոց է՝ ցույց տալու  հանրությանը, որ ճիշտ աշխատանքի և ճիշտ մոտեցումների դեպքում բնապահպանությունն ու տնտեսական զարգացուման միջև հակասությունները կարող են չլինել։ Նախարարությունն ուղղորդված աշխատանքներ է տանում տարբեր հիմնահարցերի համար կանաչ լուծումներ մշակելու և կիրառելու ուղղությամբ։ Նման լուծումները անպայմանորեն փորձարկվում են որոշակի տարածքում միայն, ապա, տարածվում ամբողջ երկրում»,- նշել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

 

Տաղավարը բաց կլինի մեկ շաբաթ շարունակ՝ սեպտեմբերի 18-25-ը։ Այն բնապահպանական կենցաղը ներկայացնող բացօթյա հարթակ է, որտեղ կարելի է տեսնել վերաօգտագործված պլաստիկից պատրաստված կահույք, վերալիցքավորել բջջային հեռախոսն արևային վահանակից և համալրել բնապահպանական գիտելիքները։ Այցելուները կարող են նաև տեղում մասնակցել էկոլոգիական գրագիտությունը ստուգող թեստերի, հաջողության դեպքում ստանալ նվերներ։

 

«Այսօր մենք տաղավար ենք բացել, որը ցույց է տալիս շրջակա միջավայրի պահպանության գործում նոր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը։ Կարևոր է, սակայն, որ Բնապահպանության նախարարության հետ ՄԱԶԾ-ն ոչ միայն խոսում է այդ մասին, իրազեկում քաղաքացիներին, այլև փորձարկում և գործարկում այդ մոտեցումները համատեղ ծրագրերում, որոնց արդյունքներն այսօր արդեն տեսանելի են մեր քաղաքացիներին՚, - իր խոսքում նշել է Դմիտրի Մարիասինը։

 

Թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, մրցույթներ․ էկոտաղավարը բնապահպանական արշավ առաջին միջոցառումն է միայն, «Կանաչ նախաձեռնություններ»-ը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը։ Միջոցառումների շարքը կամփոփի Պեչակուչա երեկոյով, որի ընթացքում ներկաները կշփվեն պատկերների ու արագ խոսքի միջոցով։ Բնության, դրա պահպանման հետաքրքիր ու նորարար մոտեցումների մասին մասնակիցները կպատմեն 20 պատկերների միջոցով, իսկ դրա համար կունենան 7 րոպեից էլ քիչ ժամանակ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
ԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համարԱԳՆ. Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար
Գամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համարԳամկրելիձե. Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանի զբոսաշրջիկների համար
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիրԵրեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը իրականացնում է երեխաների առողջապահության նպատակային ծրագիր
Արցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչինԱրցախի նախագահ. Ալիևի հայտարարությունը հարիր չէ քաղաքական գործչին
Թորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունըԹորոսյանը բացատրել է Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թվի մեծ տարբերությունը
"Արմենիա" ավիաընկերությունը տեղեկացրել է, թե ով կարող է օգտվել մայիսի 23-ին նախատեսված Երևան-Վորոնեժ-Երևան չվերթից
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպքՀաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելուՌԴ-ում ՀՀ դեսպանությունն առաջիկա օրերին Ռուսաստանից Երեւան երեք չվերթ է կազմակերպելու
Հայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնելՀայաստանի իշխանությունները Վենետիկի հանձնաժողովին խնդրել են սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիք ներկայացնել
Տավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբՏավուշում միջոցներ կձեռնարկվեն Կարմիր գրքում գրանցված ընձառյուծի պահպանության ուղղությամբ
<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով<Արմենիա> ավիաընկերությունը ծրագրում է չվերթներ իրականացնել Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով
Արցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստինԱրցախի պաշտպանության նախկին նախարարը մասնակցում է ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստին
Ավիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրաԱվիգդոր Էսկին. Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, բայց ավելի լավ է ուժերը ծախսել Հայաստանի ամրապնդման եւ Թուրքիայի դեմ հայցերի վրա
Ապրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքըԱպրիլի 23-ին տեղի կունենա Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չարտերային թռիչքը
ՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբՀՀԿ-ն իր մտահոգությունը եւ վրդովմունքն է արտահայտել Արցախի հարցում ՀՀ կառավարության որրդեգրած արտաքին քաղաքականության առնչությամբ
Փնտրել ըստ օրերի