Արմինֆո.Էդգար Սեդրակյանը դարձել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական գործերի պալատի դատավոր: Դա հայտնի է դարձել սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովում գաղտնի քվեարկության արդյունքներից:
Թափուր տեղին հավակնում էր երեք թեկնածու` Էդգար Սեդրակյանը, Արգիշտի Ղազարյանն ու Արծրուն Միրզոյանը: Քվեարկության արդյունքում առաջինն ստացել է 67 ձայն, երկրորդը` 11, իսկ երրորդը` 9 ձայն: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 89-ը, երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: