


Արմինֆո.ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է հրաժարական տալ, եթե ինչ-որ պահի հանրային պահանջ լինի կամ դա պահանջի երկրի քաղաքական իշխանությունը: Այդ մասին հայտարարել է Վանեցյանը մամուլի ասուլիսի ժամանակ:
Վանեցյանի խոսքով, այն, որ գաղտնալսել են ԱԱԾ պետին, թեև Հայաստանի ազգային անվտանգության ցուցիչ չէ, բայց դա, ընդգծել է նա, <շատ վատ է>: Ինչպես նշել է ԱԱԾ պետը, ինչ-որ մեկին գաղտնալսելը հատուկ ծառայությունների իրավասությունն է: Այս առումով, նրա խոսքով, խիստ կարևոր է, թե ով է արել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցության ձայագրությունը: Դրանով կզբաղվի դատախազությունը:



