Արմինֆո.Սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովը վավերացրել է հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության շուրջ հայ-չեխական համաձայնագիրը:
Ինչպես իր ելույթում նշել է Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, փաստաթուղթն ստորագրվել է 2014 թվականի հունվարի 30-ին: Համաձայնագրի նախագծի համաձայն, փաստաթղթի նպատակը հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում ոստիկանական համագործակցության ամրապնդումն է և հանցագործների բացահայտումը: Մասնավորապես, նախատեսվում է գործնական տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև անմիջական շփումներ Հայաստանի և Չեխիայի համապատասխան լիազոր մարմինների միջև: Նախատեսվում է նաև իրականացնել տվյալների շտեմարանի պաշտպանությանը նպատակաուղղված միջոցառումներ: