
Արմինֆո.Եթե ժողովուրդն աջակցի Ռոբերտ Քոչարյանին, ապա Ծառուկյանը, լիենլով ժողովրդի կամքով առաջնորդվող քաղաքական գործիչ, կաջակցի նրան: Այդ մասին Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում հայտարարել է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Ըստ որում, նա ընդգծել է, որ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի, ինչպես նաև վերջինիս աջակցելու հետ կապված հարցը կուսակցության օրակարգում դրված չէ: <Կարևորը, որ քաղաքական գործիչներին աջակցեն Հայաստանի քաղաքացիները, չէ որ ես ժողովրդ թշնամին չեմ: Եթե ժողովուրդն աջակցի Քոչարյանին, նույնը կանենք նաև մենք>,- ընդգծել է պատգամավորը:
Ինչ վերաբերում է 2008 թ. մարտի 1-ի հետ կապված իրադարձություններին՝ նա ընդգծել է, որ բոլորը, ովքեր ինչ-որ կերպ կապված են այդ գործի հետ, պետք է պատասխանատվություն կրեն: <Բացարձակ կարևոր չէ, թե ինչ պաշտոն են զբաղեցնում մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած մարդիկ, նրանք պետք է ամենախիստ պատիժը կրեն: Ոչ ոք իրավունք չունի կրակել խաղաղ ցուցարարների վրա>,- ասել է Ծառուկյանը:
Ընտրողների հետ հանդիպմանը Ծառուկյանը նշել է, որ անկախ այն բանից, թե ում իր ձայնը կտա ժողովուրդը, <Բարգաված Հայաստան> կուսակցության ներկայացուցիչները կընդունեն ժողովրդի որոշումը: <Ուզում եմ նշել, որ Երևանում կան մի շարք ոլորտներ, որոնք լուծումներ են պահանջում, մասնավորապես՝ տանսպորտի, վերելակների, աղբահանության հետ կապված խնդիրները: Ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք ուզում ենք և կկարողանանք օգնել մեր ժողովորդին>,- ասել է Ծառուկյանը:
Այսօր մեկնարկել է Երեւանի ավագանու խորհրդի ընտրությունների քարոզարշավը, որին մասնակցում են 8 կուսակցություն եւ 4 դաշինք: Ընտրություններին մասնակցում են «Լույս» դաշինքը` արդարադատության նախագահ Արտակ Զեյնալյանի գլխավորած ցուցակով, «Իմ քայլը՚ դաշինքը` ու ցուցակը գլխավորում է դերասան Հայկ Մարությանը, ՀՅԴ` Միքայել Մանուկյանի գլխավորած ցուցակով, կուսակցության «ռեֆորմիստներ՚ կուսակցությունը` ռեժիսոր Արտակ Ավետիսյանի գլխավորած ցուցակով: «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: «Երեւանի հասարակայնություն՚ դաշինքը քաղաքապետի պաշտոնի համար ներկայացրել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի թեկնածությունը: ՀԺԱՄ «առաջատարտ՚ Գևորգ Սանդալյանն է: «Երկիր Ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը, «Ժողովրդավարական ուղի՚ կուսակցության ցուցակը` Մանուել Գասպարյանը, ՕԵԿ` Մհեր Շահգելդյանը, «երեւանցիներինը՚` ԱԺ պատգամավոր Արարատ Զոհրաբյանը, ԲՀԿ` պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: