Արմինֆո. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին, որը մեղադրվում է մահափորձի, ապօրինի զենք և զինամթերք պահելու համար, ազատ կարձակվի 50 մլն դրամ գրավի դիմաց: Այսօր այդ մասին որոշում է կայացրել ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիելբեկյանի նախագահությամբ: Հայկ Սարգսյանը մեղադրվում է տասնամյա վաղեմության գործով, որը փակվել էր, սակայն հուլիսի 11-ին վերաբացվեց Հայկ Սարգսյանի դեմ նոր ցուցմունքների ի հայտ գալու առնչությամբ: