Արմինֆո. Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները կասեցրել են Սյունիքի մարզի «Կարճևան՚ սահմանային հսկիչ անցակետում պետական սահմանի խախտման փորձը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, Իրանի քաղաքացին անձնագրային ստուգում անցնելիս ներկայացրել է ուրիշի անձնագիր: Վերը նշված անձը, սահմանված կարգին համապատասխան, հանձնվել է ՀՀ իրավապահ մարմիններին: