


Արմինֆո.Հայաստանն ու Ռուսաստանը շուտով համատեղ մարդասիրական ծրագիր կիրագործեն Սիրիայում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Մոսկվայում պատասխանելով «Ազատություն՚ ռադիոկայանի հարցին: Նա հավելել է, որ դա կլինի լիովին մարդասիրական ծրագիր, որը որևէ ռազմական բաղադրիչ չի ներառի:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական ծրագրի մասին Փաշինյանը պատմել էր նաև սեպտեմբեիր 4-ին Երևանում, սակայն մանրամասներ չէր հաղորդել:



