Արմինֆո. Ցանկացած մեծ երկրի ղեկավարի հետ հանդիպումը, հատկապես ՝ Ռուսաստանի նախագահի, շատ կարևոր է Հայաստանի համար: Այդ մասին սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահը նաև հայտարարել է, որ մեկ-երկու հանդիպումից որևէ զգալի արդյունք ակնկալել պետք չէ: Սարգսյանը նշել է, որ երկու երկրների միջև բազմադարյա և ամուր հարաբերություններ են ձևավորվել: <Համոզված եմ, որ սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպումը կընթանա բարեկամական մթնոլորտում: Ավելին, ուզում եմ ընդգծել, որ որևէ լարվածություն չեմ տեսնում և չեմ սպասում հայ-ռուսական հարաբերություններում>,-ընդգծել է նախագահը: