


Արմինֆո. Մոսկվայում կայացել են ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳՆ-ների միջև խորհրդատվություններ` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջիկա 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերի շուրջ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, խորհրդատվություններին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ: Ադրբեջանն ու Ղրղըզստանը մասնակցել են որպես դիտորդ: Խորհրդատվությունների մասնակիցները նշել են ՄԱԿ «հարթակում՚ ԱՊՀ պետությունների սերտ համագործակցության կարևորությունը և հատուկ ուշադրություն են դարձրել Գլխավոր ասամբլեայի առաջիկա նստաշրջանի թեմատիկային: Քննարկվել են ՄԱԿ-ում ԱՊՀ պետությունների պատվիրակությունների համատեղ աշխատանքի հարցեր, նրանց գերակայությունները Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջտանին, մինչև 2030թ. կայուն զարգացման բնագավառի օրակարգի իրացումը և ՄԱԿ մարմինների ընտրությունները:
Խորհրդատվությունների ընթացքում քննարկվել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին ԱՊՀ և ՄԱԿ միիջև համագործակցության վերաբերյալ բանաձևի նախագիծը, որը պատրաստել է Տաջիկստանի Հանրապետությունը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են շարունակել փաստաթղթի մշակումը:
Խորհդրատվության մասնակիցները նշել են կարծիքների փոխանակության օգտակարությունը և որոշել են շարունակել ՄԱԿ օրակարգի հարցերի շուրջ ԱՊՀ պետությունների երկկողմ և բազմակողմանի կանոնավոր խորհրդատվությունները, այդ թվում` Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում ԱՊՀ պետությունների պատվիրակությունների միջև:



