


Արմինֆո. Հայաստանի կառավարությունը բավարար հիմքեր չունի անցումային արդարադատության համակարգի ստեղծման համար: Այս մասին սեպտեմբերի 6-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Պատգամավորը նշել է, որ արտահայտել անցումային արդարադատության վերաբերյալ իր դիրքորոշումը հնարավոր կլինի արտահայտել միայն այն բանից հետո, երբ գործադիր իշխանության կողմից կներկայացվեն այդ համակարգի ներդրման անհրաժեշտ հիմքերը:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարած սահմանադրական փոփոխություններին, որոնք նախատեսում են խորհրդարանի ինքնալուծարումը, Ֆարմանյանը նշել է, որ ցանկացած դեպքում կառավարության համար պետք է առաջնահերթ լինի պետության շահերը: «Ես նման որոշում կայացնելու որևէ պատճառ չեմ տեսնում», - ասել է պատգամավորը:
Նշենք, որ սեպտեմբերի 2-ին, իր տեսաուղերձում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը մշակում է սահմանադրական բարեփոխումների նախագիծ` խորհրդարանի ինքնալուծարման վերաբերյալ: Նրա խոսքերով, խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան 2019 թվականի հունիսի սկզբին:



