


Արմինֆո. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Գարիկ Դադայանի գործով կայացրել է վճիռ, ով դատապարտվել էր դեպի Վրաստան հարստացված ուրանի մաքսանենգությանն աջակցելու համար:
Համաձայն ՄԻԵԿ դատավճռի, տեղի է ունեցել Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, այն է, արդար դատաքննության և վկաների հարցաքննման իրավունքների խախտումը: Այս կապակցությամբ Հայաստանը պետք է Դադայանին վճարի բարոյական վնասի փոխհատուցում, այդ թվում, որպես բարոյական փոխհատուցում`2400 եվրո, ինչպես նաև 1,000 եվրո` դատական ծախսերի համար:
Հիշեցնենք, որ երկու մաքսանենգներ Վրաստանում մեղադրվել և դատապարտվել էին, մինչդեռ, Դադայանը մեղադրվել և դատապարտվել էր Հայաստանում, ըստ էության, նշված մաքսանենքների ցուցմունքների հիման վրա:
Դատարանը, մասնավորապես, նշել է, որ Դադայանը իրավունքներն զգալիորեն խախտվել են, քանի որ Հայաստանի առաջին ատյանի դատարանը մաքսանենգներին անձամբ չէր հարցաքննել: Իսկ Վրաստանի իշխանությունները հրաժարվել էին այդ մաքսանենգներին փոխանցել հայկական կողմին:



