Արմինֆո. ՀՀ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն առաջադրվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այդ մասին սեպտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է Վանեցյանը:
Նա նշել է, որ իր թեկնածությունն առաջադրել են Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները: Վանեցյանը հավաստիացրել է, որ կարող է համատեղել ԱԱԾ ղեկավարի և ՀՖՖ նախագահի պաշտոնները: <Ժամանակը ցույց կտա, որ մեկը մյուսին չի խանգարի: Ինչպես անվտանգության համակարգում, այնպես է ֆեդերացիայում աշխատանքը չի տուժի>,- նշել է Վանեցյանը:
ԱԱԾ ղեկավարը ընդգծել է, որ արդեն ուսումնասիրել է այդ ոլորտը և ունի ծրագրեր, որոնք մտադիր է իրականացնել: Այդ ծրագրերը Վանեցյանը մտադիր է ներկայացնել ՀՖՖ ղեկավարի ընտրությունների օրը:
Նա նաև ընդգծել է, որ առաջնահերթ է համարում մանկապատանեկան ֆուտբոլրի զարգացումը, և դրա համար կան բոլոր հնարավորություններն ու ռեսուրսները: <Ֆուտբոլի ֆեդերացիան ինքնաբավ կառույց է: Եվ եթե ճիշտ օգտագործենք մեր ռեսուրսները, կկարողանանք բազմապատկել այն, ինչ ունենք>,- ասել է Վանեցյանը:
ԱԱԾ ղեկավարը նշել է նաև, որ արդեն հանդիպել է Հայաստանի առաջնությանը մասնակցող ակումբների ղեկավարների հետ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրությունը կայանալու է սեպտեմբերի 22-ին: Ավելի վաղ 2002 թվականից ՀՖՖ ղեկավար Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ ԱԱԾ ղեկավարըւ լավագույն թեկնածուն է ՀՖՖ նախագահի պաշտոնի համար, և եթե Վանեցյանն առաջադրի իր թեկնածությունը, ապա ինքը կրկին այդ պաշտոնում չի առաջադրվի և կաջակցի Վանեցյանի թեկնածությանը: Հատկանշական է, որ դեռ մի քանի շաբաթ առաջ Հայրապետյանը հայտարարել էր, որ պաշտոնից հեռանալ չի պատրաստվում: «Չկա այնպիսի մարդ, ով կկարողանա ստիպել ինձ հեռանալե,- ասել էր Հայրապետյանը: