Արմինֆո. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է մեկնել Գեմանիա` հերթական բուժզննման համար, սակայն առայժմ կա նախաքննական մարմինների կողմից իրավաբանական արգելք: Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի հավաստմամբ, Հայաստանի նախկին նախագահը Հայաստանում է, և նրա փաստաբանները զբաղվում են նրա մեկնման համար առկա խոչընդոտների վերացմամբ: Ինչպես փաստաբանը հաղորդել է «Ազատություն՚ ռադիոկայանին,խսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման միջոց, բայց նախկին նախագահի անձնագիրը գտնվում է իրավապահների մոտ:
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը և Քոչարյանին ազատ արձակեց: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «ապօրինի» է որակել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու՝ Վերաքննիչ դատարանի և, մասնավորապես, գործը քննած դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշումը։