


Արմինֆո. Մոտ ժամանակներս նախատեսվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այդ մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում:
<Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում իր երկրում իրավիճակի զարգացման հեռանկարները>, - ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
<Մենք, իհարկե, անտարբեր չենք, թե այս իրավիճակում ինչ տեսք ունեն Հայաստանի պարտավորությունները ՀԱՊԿ-ի հանդեպ, մենք ելնում ենք այն բանից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք հարկավոր է լիովին կատարել, այդ թվում՝ այն առումով, ինչը վերաբերում Է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակության ամրապնդմանը>,- ասել է նախարարը:



