


Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տեսաասուլիսում հույս է հայտնել, որ հանրապետությունում առկա վերջին գործընթացները կհանգեցնեն ԵՄ հետ վիզային ռեժիմի շուտափույթ ազատականացման: Նա ընդգծել է, որ այդ հարցը պետք է լուծվի բանակցությունների արդյունքում, հիշեցնելով Հայաաստան այցի ժամանակ Գերմանիայի կանցլերի խոստումը, որ ինքը առավելագույն ջանք կգործադրի այդ գործընթացն արագացնելու համար:
Ընդ որում, վարչապետը բացատրել է, որ այդ ճանապարհին որոշակի խնդիրներ են ծագում այն առնչությամբ, որ Հայաստանը համարվում է ապօրինի միգրացիայի երկիր, իսկ եվրոպական երկրները շատ ուշադիր են այդ հարցերի նկատմամբ: «Սակայն այցի ընթացքում ես Մերկելին հաղորդեցի, որ հեղափոխությունից հետո Հայաստան այցելողների թիվը գերազանցել է մեկնողների թիվը, ինչը կարող է հիմք դառնալ հանրապետության կարգավիճակի փոփոխման համար՚, - հայտարարել է Փաշինյանը:



