Արմինֆո. Ակնհայտ է, որ քրոջս դեմ հարուցված քրեական գործն ուղղված է իմ դեմ: Այդ մասին օգոստոսի 28-ն Ազգային ժողովում հայտարարել է Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Պատգամավորի խոսքով, նրա փաստաբանների կողմից արդեն ներկայացվել են համապարփակ հիմնավորումներ, որոնք վկայում են քրեադատավարական լուրջ խախտումների մասին: <Խոսքը շինծու գործի մասին է: Ես մտադիր եմ հրապարակային հայտարարությամբ հանդես գալ այդ հարցի առնչությամբ>,- ընդգծել է Ֆարմանյանը:
<Ելք> խմբակցությունից պատգամավոր Ալեն Սիմոնյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում հարուցվող բոլոր քրեական գործերը հիմնված են փաստերի վրա, այլ ոչ թե կոնկրետ անձանց դեմ են ուղղված: <Խնդրում եմ նկատի ունենալ այն փաստը, որ մեր հանրապետությունում բոլոր քրաեկան գործերը հարուցվում են անվիճարկելի փաստերի հիման վրա: Մեր անձնական համակրանքներն ու հակակրանքներն այդ հարցում որևէ դեր չեն խաղում>,- նշել է Սիմոնյանը:
Նշենք, որ Շիրակի պետհամալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով խարդախությունե, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով՝ «պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելըե և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացնելըե։