Արմինֆո. Գերմանիայում ուշադրությամբ հետևել են Հայաստանի իրադարձություններին՝ կապված անարյուն ճանապարհով իշխանափոխության հետ: Այդ մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը: <Լրանում է Երևանի հիմնադրման 2800-ամյակը: Հայաստանը հարուստ մշակույթ և պատմություն ունեցող երկիր է>,- նշել է Մերկելը:
Նրա խոսքով, ինքն ուրախ է ժողովրդավարական բարեփոխումների շրջանում Հայաստանում գտնվելու համար: Այսօր, ինչպես նշել է կանցլերը, հայ-գերմանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և դեռ աճի ներուժ ունեն տնտեսության, կրթության, ՏՏ և գիտության ոլորտներում: Ինչպես հայտնել է Մերկելը, ինքը Հայաստան է ժամանել՝ տնտեսական բլոկի պատվիրակության ուղեկցությամբ: Նրանք, ինչպես սպասվում է, կքննարկեն Հայաստանի և ԳԴՀ միջև երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարները:
Մերկելը գոհունակություն է հայտնել նաև Հայաստանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի ստորագրման առնչությամբ: Գերմանիան, նշել է նա, իր հերթին հնարավոր ամեն բան կանի, որպեսզի իր ներդրումն ունենա դրա իրականացման գործում: