Արմինֆո. ՀԱՊԿ կանոնադրությունում գրված է, որ ՀԱՊԿ-ը բաց է բոլոր ցանկացողների անդամակցության համար, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը՝ մեկնաբանելով այդ կազմակերպությանն Ադրբեջանի հնարավոր անդամակցության մասին տեղեկատվությունը և այդ առնչությամբ Հայաստանի բացասական դիրքորոշումը:
Դիվանագետի խոսքով, առաջինը՝ դրա համար նախատեսված են հատուկ ընթացակարգեր և ընդունելության կանոնակարգ: <Երկրորդ՝ ինչպես հասկանում եմ, դրանք տեղի քաղաքական գործիչներից մեկի, պատգամավորի բանավոր հայտարարություններ են, ինչը պաշտոնական դիմում չէ: Փորձագիտական կամ քաղաքական շրջանակներում կարող են տարբեր ցանկություներ կամ վարկածներ շրջանառվել, բայց ամեն դեպքում մենք կքննարկեն պետության բացառապես պաշտոնական դիմումը: Եվ, վերջապես, կյանքում և, այդ թվում, քաղաքականությունում, օգտակար է անել այն, ինչ մեր կյանքն ավելի լավն է դարձնում: Կարծում եմ՝ այդ հայտարարությունը պետք է դիտարկել ոչ թե Հսյաստանում այդ հարցի առնչությամբ բացասական տրամադրությունների, այլ՝ այսօր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, այդ թվում՝ Թուրքիայի շուրջ իրավիճակի լույսի ներքո >,- ամփոփել է Ուրազաևը:
Ավելի վաղ Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր Ալի Հուսեյնլին համոզմունք էր հայտնել, որ աշխարհաքաղաքական նոր իրողություններում կարելի է քննարկել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը: