Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Վրաստանում ՀՀ դեսպանությունը և Դոնի Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը մշտական կապի մեջ են տեղի իշխանությունների հետ` կապված «Վերին Լարս՚ անցակետում տրանսպորտային միջոցների կուտակումների հետ: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Ավելին, քայլեր են ձեռնարկում առաջացող խնդիրներն արագ լուծելու ուղղությամբ: Վերջին տվյալներով, «վերին Լարս՚ անցակետում վրացական կողմից էլեկտրոնային հերթում գրանցված է 300 մեքենա, հերթի երկարությունը կազմում է շուրջ 2,5 կմ: Ռուսական կողմից հերթի երկարությունը շուրջ 3 կմ է՚,- նշել է Նաղդալյանը:
Նշենք, որ արդեն ավելի քան մեկ շաբաթ «Վերին Լարս՚ անցակետում հերթեր են գոյացել: Քաղաքացիներն ստիպված են մի քանի ժամ կանգնած մնալ հերթերում: