Հինգշաբթի, 9 Օգոստոսի 2018 11:19
Դավիթ Ստեփանյան

Արսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմք

Արսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմք

Արմինֆո.ՀՀ վարչապետի արտաքին քաղաքական հարցերի գծով խորհրդական Արսեն Խառատյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում մեկնաբանում է վերջին իրադարձությունները հայ-ռուսական հարաբերություններում, ներկայացնում Հայաստանի կառավարության արտաքին քաղաքական հիմնական վեկտորները` նշելով դրանց արմատական փոփոխության մտադրությունների բացակայության մասին, կիսվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, բանակցությունների սեղանի շուրջ Ստեփանակերտի վերադարձի առնչությամբ Հայաստանի կառավարության դիրքորոշման տեսլականով:    

 

Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի ձերբակալության մասին որոշումը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ի պատասխան` ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն ավելի վաղ հայտարարել էր. «Ռուսաստանը` որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է Հայաստանի կայունությամբ, այդ պատճառով այնտեղ տեղի ունեցող իրադարձություները չեն կարող մեզ չմտահոգել՚: Արդյո՞ք Մոսկվան նման մտահոգության առիթ ունի:

 

Մտահոգվելու հիմքեր մեր դաշնակիցները չպետք է ունենան: Համենայնդեպս, այդ մասին է վկայում մեր դաշնակցային հարաբերությունների զարգացման տրամաբանությունը: Հայաստանում իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է հայ-ռուսական հարաբերություններում մութ անկյունների բացակայության մասին: Մենք ռուս գործընկերների հետ շփվում ենք առավելագույնս բաց և ինտենսիվ: Դա արտահայտվում է փոխադարձ այցելությունների հաճախակիությամբ` ուղղված ամենատարբեր բնագավառներում հայ-ռուսական համագործակցության զարգացման հարցում հետևողականության ապահովմանը: Հետևաբար` Ռուսաստանի հետ մեր բոլոր պայմանավորվածությունների մասին բոլորը քաջատեղյալ են. որևէ գաղտնիք այստեղ չկա: Իհարկե, մենք հաշվի ենք առնում այն, որ Հայաստանում կառավարության կազմի արմատական նորացման պայմաններում որոշակի ժամանակ կպահանջվի նոր հաղորդակցական ուղիների ամրապնդման համար: Սակայն, կարծում եմ, ամենամոտ ժամանակներս այդ հարցը համատեղ լուծում կստանա: Հենց այս տեսանկյունից ես կդիտարկեի այդ հարցը:

 

Այնուամենայնիվ, շատ ռուսական և, ինչն առաջին հայացքից պետք է զարմանք հարուցի, հայկական ԶԼՄ-ներ և փորձագիտական հանրության ներկայացուիչներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման շուրջ իրավիճակը շտապեցին ներկայացնել որպես սկանդալ և նույնիսկ ճգնաժամ հայ-ռուսական հարաբերություններում: Ինչպե՞ս եք դուք գնահատում Ռուսաստանի հետ հարբերությունների ներկայիս փուլը:

 

Ես ամենևին հակված չեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը ոպես սկանդալ կամ ճգնաժամ որակել: Կցանկանայի ևս մեկ անգամ ուշադրությունը սևեռել այն սկզբունքային պահի վրա, որ այդ գործընթացը բացառապես ներքին բնույթ է կրում: Հայաստանի կառավարությունն առանձնակի նշանակություն է տալիս ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացմանը և Կազմակերպության ամրապնդմանը` որպես գործուն տարածաշրջանային կառույց, որը կոչված է անվտանգության երաշխավորված պայմաներ ապահովել անդամ պետությունների զարգացման համար: Անկյունաքար դարձնելով Քարտուղարության գործունեության վրա այդ գործընթացի որևէ ազդեցության բացառման խնդիրը, ինչի մասին մենք տեղեկացրել ենք ՀԱՊԿ գծով մեր գործընկերներին, ինչպես նաև` Քարտուղարությանը, մենք նախաձեռնել ենք մի շարք քայլեր, որոնց թվում առաջինը գործող Գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման նախաձեռնությունն է:

Համոզված  եմ, որ բոլոր անդամ պետությունները շահագրգռված են արտաքին գործոններից ներքին գործոնների տարանջատման հարցում և կաջակցեն մեր կողմից առաջարկված աշխատանքի ալգորիթմին: Այդ ուղղությամբ

գոյություն ունի լիովին օրինական գործընթաց, ինչով մենք այժմ անցնում ենք: 

 

2017 թ. գործող գլխավոր քարտուղարի թեկնածությունը հաստատելիս ամրագրվեց մինչև 2020 թ. մայիս ժամկետը: Նախաձեռնելով լիազորությունների վաղաժամկետ դադարեցում` կնշե՞ք նոր թեկնածուի անունը:

 

Թեկնածությունն առաջադրվում է պաշտոնական խողովակներով:

 

Ճշգրտող հարց: ՀԱՊԿ մասով այս կամ այն որոշումն ընդունելիս արդյո՞ք Հայաստանի կառավարությունն ակնկալում է Կազմակերպության բոլոր երկրների, առաջին հերթին` Ռուսաստանի համար այդ որոշման հավանական ընդունելիությունը:

 

Մեր բոլոր որոշումներում, իհարկե, հաշվի են առնվում բոլոր այն ասպեկտները, որոնք կարևոր են այդ կառույցի համար: Եվ վարչապետն իր խորհրդականների և այդ գործընթացում ներգրավված այլ կառույցների հետ, իհարկե, առաջնորդվում է, այդ թվում` ձեր հիշատակած ասպեկտով: 

 

Աշխարհում այսօր, ընդհանուր առմամբ, նոր միտում կա, երբ արտաքին քաղաքականությունում շատ որոշումներ ընդունվում են` ելնելով ներքաղաքական իրողություններից, այլ կերպ ասած` հասարակության ցանկություններից: Նման բովանդակություն չե՞ք տեսնում Հայաստանի արտաքին քաղաքականությունում`  հատկապես նախկին, ինչպես նաև գործող բարձրաստիճան պաշտոնյանների վերջին կալանավորումների մասով:

 

2008 թ. մարտի 1-ին Երևանի փողոցներում սպանվեց 10 մարդ, ավելի քան երկու հարյուր մարդ վիրավորվեց, շատերը ձերբակալվեցին: Կարծում եմ` «մարտի 1-ի գործը՚ բացառապես Հայաստանի ներքին խնդիրն է, և դրա լուծումը կարևոր է ինչպես անցյալի գնահատման, այնպես էլ` Հայաստանի ապագայի համար: Այդ պատճառով մենք «մարտի 1-ի գործը՚ և բոլոր հարակից գործընթացները համարում ենք բացառապես ներքին` արտաքին քաղաքականության  հետ կապ չունեցող հարց:

 

Ադրբեջանի ղեկավարության հետ Հայաստանի նոր ղեկավարի շփումներն առայժմ սահմանափակվել են Իլհամ Ալիևի հետ նրա ծանոթությամբ: Կա՞ն այլ տեղաշարժեր ղարաբաղյան գործընթացի վերակենդանացման ուղղությամբ:

 

Հիշեցնեմ, որ Բրյուսելում տեղի է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, ինչպես նաև նրանց հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք շարունակում ենք պնդել, որ պատրաստ ենք քննարկել ղարաբաղյան խնդրի բացառապես խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակներում: Կարծում եմ` շատ հստակ է, թե ինչ նկատի ունենք նման դիրքորոշման ներքո: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացում հնարավոր տեղաշարժերին, ապա առայժմ դրանք սամանափակվում են ԱԳՆ ղեկավարների երկու հանդիպումով, մինչև Բրյուսելը նրանք շփվել են նաև Մինսկում: Ուզում եմ հիշեցնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը կանգ է առել ոչ երեկ և հաստատ ոչ Հայաստանում իշխանափոխության հետևանքով: Խաղաղարար գործըթնացն արդեն երկար ժամանակ տեղապտույտի մեջ է: 

 

Հայաստանի վարչապետը փաստորեն հանդես եկավ բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձի մասին հայտարարությամբ: Քայլեր արվո՞ւմ են այդ հայտարարության իրագործման ուղղությամբ:

 

Լինելով ծնունդով Հայաստանից` վարչապետը բազմիցս հայտարարել է Արցախում սեփական դիրքերի բացակայության մասին:  Այդ պատճառով Ադրբեջանի հետ խաղաղարար գործընթացը շարունակելու պատրաստակամություն հայտնելով` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այդ գործընթացում բացառապես Հայաստանին ներկայացնելու իր մտադրության մասին: Կարծում եմ` նման դիրքորոշումը շատ տրամաբանական է: Եթե մենք ցանկանում ենք տևական և ամուր խաղաղության հասնել, եթե ուզում են լուծել հարցը, Արցախն ուղղակի չի կարող այդ գործընթացի մաս չլինել: Բոլոր այդ մոտեցումները հնչեցվել են պաշտոնական Երևանի կողմից: Թե ինչպես և ինչ ուղղությամբ դրանք առաջ մղել, վերջնականապես պարզ կդառնա բանակցային գործընթացի տեղաշարժի համար անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումից հետո:

 

Նշեք Հայաստանի նոր կառավարության արտաքին քաղաքական ուղեգծում տրանսֆորմացիաների գոյություն ունեցող կամ նախատեսվող հիմնական վեկտորները:

 

Հայաստանի արտաքին քաղաքականությունում էական փոփոխություններ սպասել պետք չէ: Այդ մասին, ըստ էության, բազմիցս հայտարարվել է ամենաբարձր մակարդակով: Մենք շարունակելու ենք զարգացնել հայտարարված ուղեգիծը` ավելի մեծ արդյունավետություն հաղորդելու Հայաստանի հարաբերություներին` ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Դա դաշնակցային փոխգործակցությունն է Ռուսաստանի հետ, համագործակցությունը ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում, Եվրամիության հետ Հայաստանի պայմանավորվածությունները CEPA-ի շրջանակներում: Եվ, իհարկե, մեր հարաբերություններն ամերիկյան, ասիական և մերձարևելյան ուղղություններով: Այդ պատճառով Հայաստանի արտաքին քաղաքականությունում մեծ փոփոխությունների հեռանկարներ չեն դիտվում: Հայաստանում տեղի ունեցած տարնսֆորմացիաները բացառապես ներքաղաքական բնույթ են կրել և զուրկ են եղել որևէ աշխարհաքաղաքական համատեքստից: Այս առումով վեկտորների փոփոխության բացակայության վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ընդամենը շարունակում և, ըստ էության, հաստատում են ի սկզբանե որդեգրած ուղեգիծը: Արտաքին կոնտուրում Հայաստանի կողմից հաստատված հարաբերությունները, ուղղություններն ու գերակայություններն այսրոպեական չեն. դրանք խորքային բնույթ են կրում: Նոր կառավարությունը պարզապես իր առջև նպատակ է դրել բարձրացնել դրանց արդյունավետությունը` հանուն երկրի զարգացման և քաղաքացիների բարեկեցության մակարդակի բարձրացման:

 

Դուք հերթական անգամ հաստատեցիք արտաքին քաղաքական ուղեգծում փոփոխությունների բացակայությունը: Սակայն, ռուսաստանյան հանրային տարածությունում Հայաստանի ղեկավարության նկատմամբ թերահավատությունը հասնում է այնպիսի մասշտաբների, որ թույլ է տալիս Երևանի արտաքին քաղաքականության հետևում «Սորոսի ձեռքը՚ տեսնել: Արդյո՞ք Դուք` որպես բանակցություններին մասնակցող մարդ, անմիջապես ռուս գործընկերներից նման թերահավատություն եք զգում:

 

Կարող եմ ասել, որ գործընկերների հետ մեր բոլոր բանակցությունները միշտ բնորոշվում ու բնորոշվել են հստակությամբ և դիրքորոշումների միանշանակությամբ, որոնք հավասարապես հնչում են` անկախ շփման հարթակից: Դա վերաբերում է նաև ռուս գործընեկրների հետ բանակցություններին: Մեզ համար այդ ասպեկտը շատ կարևոր է, ինչի մասին բազմիցս խոսել է վարչապետը: Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը նոր է, հետևաբար` ամենից առաջ նոր անձինք իրենք պետք է ադապտացվեն գոյություն ունեցող իրողություններին: Կարծում եմ, որ այս ընկալումը պետք է արմատավորվի նաև մեր գործընկերների մոտ: Այս առոմով առաջընթաց կա, և ժամանակի ընթացքում այն  միայն կմեծանա: Համատեղ աշխատանքի արդյունավետությունը ոչ պակաս չափով կապված է նաև հաղորդակցության աստիճան հետ: Մենք դա հասկանում ենք, և աշխատում ենք այդ շատ կարևոր ուղղությամբ: Դեռ այս տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցող գործընթացների ամենասկզբում Ռուսաստանի ղեկավարությունը կատարվող իրադարձություններին, ընդհանուր առմամբ, շատ լոյալ էր վերաբերում: Մենք նման վերաբերմունքը գնահատում ենք` մեծ կարևորություն տալով դրան:

Սակայն, այն, որ մենք մտադիր ենք շարուանկել և զարգացնել Ռուասստանի հետ դաշնակցային հարաբերությունները, ամենևին չի նշանակում, թե մենք չունենք լուծումներ պահանջող հարցեր: Գլխավորն այն է, որ բոլոր այդ հարցերը լուծելի են, և լուծելի են` երկխոսության միջոցով:  Երկխոսությունը բաց է, և որպեսզի բոլորի` ներառյալ մեզ համար, ամեն բան հնարավորինս պարզ դառնա, փոքր-ինչ ժամանակ և շփում է անհրաժեշտ, ինչում մենք շահագրգռված ենք: Հայաստանը և Ռուսաստանը փոխհարաբերությունների երկարատև պատմություն ունեն: Հայաստանի ներքին կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններն արդյունքում ուղղված են այն բանին, որպեսզի Հայաստանը ներքին կայունություն ձեռք բերի և նոր` ավելի բարձր մակարդակով զարգացնի իր գործընկերային հարաբերությունները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆրանսիացի մի խումբ քաղաքական գործիչներ պահանջել են ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներինՖրանսիացի մի խումբ քաղաքական գործիչներ պահանջել են ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին
Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըԻրանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
Երեմ Սարգսյանը կրկին ստանձնել է Գագիկ Ծառուկյանի շահերի պաշտպանությունըԵրեմ Սարգսյանը կրկին ստանձնել է Գագիկ Ծառուկյանի շահերի պաշտպանությունը
Հայաստանի օմբուդսմենը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է երկրում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերՀայաստանի օմբուդսմենը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ քննարկել է երկրում երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սյունիքում տեղի է ունեցել Սյունիքում տեղի է ունեցել "Կապանը՝ ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք" ծրագրի փակման արարողությունը
"Ուժեղ Հայաստանը" մտադիր է լուծել Հայաստանի համար եվրոպական դեղերի հասանելիության հարցը
Սամվել Կարապետյան․ Այսօր Սյունիքը կորստի վտանգի տակ էՍամվել Կարապետյան․ Այսօր Սյունիքը կորստի վտանգի տակ է
Politico. Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ակտիվացնելու փորձերը ձախողվում են Ֆրանսիայի և Թուրքիայի միջև դիմակայության պատճառովPolitico. Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ակտիվացնելու փորձերը ձախողվում են Ֆրանսիայի և Թուրքիայի միջև դիմակայության պատճառով
"Հայաստան" դաշինքը հաղորդել է Վանաձորում իր ներկայացուցիչ Արթուր Օհանյանի մեկ ամսով կալանավորման մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոցՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում բացվել է թանգարանային արժեքների վերականգնման և կոնսերվացման արհեստանոց
Հայաստանի ԱԱԾ․ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է միայն մեկ ադրբեջանցի. մի քանի դիվերսանտների մասին տեղեկություններն անհիմն ենՀայաստանի ԱԱԾ․ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է միայն մեկ ադրբեջանցի. մի քանի դիվերսանտների մասին տեղեկություններն անհիմն են
Հայաստանի նախագահը Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի նախագահը Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Ազգային ժողովի նախագահը հայտարարել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծման մասինԱզգային ժողովի նախագահը հայտարարել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին
Շուրջ քառորդ դար High Fest-ը զարմացնում և ցնցում է գիտակցությունը․ այս տարի՝ տիեզերական մասշտաբներիՇուրջ քառորդ դար High Fest-ը զարմացնում և ցնցում է գիտակցությունը․ այս տարի՝ տիեզերական մասշտաբների
ՀՅԴ ուսանողական միության անդամներն ակցիա են անցկացրել ԱԱԾ շենքի մոտ. նրանք պահանջում են Շաքիի միջադեպն օգտագործել հայ գերիներին վերադարձնելու համարՀՅԴ ուսանողական միության անդամներն ակցիա են անցկացրել ԱԱԾ շենքի մոտ. նրանք պահանջում են Շաքիի միջադեպն օգտագործել հայ գերիներին վերադարձնելու համար
Նարեկ Կարապետյան․ Արցախում էթնիկ զտումների ֆոնին միջազգային կառույցների անգործությունը Նարեկ Կարապետյան․ Արցախում էթնիկ զտումների ֆոնին միջազգային կառույցների անգործությունը "կապանքից ազատել է" ադրբեջանցիների ձեռքերը
Ձերբակալվել է Վանաձորում Ձերբակալվել է Վանաձորում "Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը
Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ վերացրել է չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն քրեական գործը չի կարճելՀակակոռուպցիոն դատարանը ՀՀ երրորդ նախագահի նկատմամբ վերացրել է չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն քրեական գործը չի կարճել
Օվերչուկ․ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ումՕվերչուկ․ Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում
Չալաբյան. Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի դատարանի առաջ և պատիժ կրի՝ օրենքի ողջ խստությամբՉալաբյան. Հայաստանի տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը պետք է կանգնի դատարանի առաջ և պատիժ կրի՝ օրենքի ողջ խստությամբ
Հայաստանի դեսպան․ Հայաստանի դեսպան․ "Թրամփի երթուղու" գործնական իրականացումը "գետնի վրա" կսկսվի 2027 թվականի սկզբին
Լուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տալիս դեպի ԵՄ ձգտելիս սայլը ձիուց առաջ չդնելԼուկաշենկոն Հայաստանին խորհուրդ է տալիս դեպի ԵՄ ձգտելիս սայլը ձիուց առաջ չդնել
Չալաբյան. Չալաբյան. "Հայկական քվե" կուսակցությունը մտադիր է Գորիսում և Գավառում ձևավորել իրական հանրային պատասխանատվություն
Հայաստանի ԿԳՄՍ նախարարն աշխատանքային այցով կմեկնի ՎրաստանՀայաստանի ԿԳՄՍ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան
Կենսաթոշակների բարձրացումը պետության վրա կնստի 5.6 մլրդ դրամ. ծախսերի մոտ 77% - ը կծածկի թաղման նպաստների չեղարկումըԿենսաթոշակների բարձրացումը պետության վրա կնստի 5.6 մլրդ դրամ. ծախսերի մոտ 77% - ը կծածկի թաղման նպաստների չեղարկումը
Եվրոպական խորհրդարանը քննարկել է Երևանի COP17-ի նախապատրաստական աշխատանքները։Եվրոպական խորհրդարանը քննարկել է Երևանի COP17-ի նախապատրաստական աշխատանքները։
Ռուբեն Մեհրաբյանը ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից վիրավորանքի համարՌուբեն Մեհրաբյանը ներողություն է խնդրել Սամվել Կարապետյանից վիրավորանքի համար
Ազգային ժողովի հանձնաժողովի ղեկավարը հանդիպել է Միջազգային քաղաքականության Խաղաղօվկիանոսյան խորհրդի նախագահի հետԱզգային ժողովի հանձնաժողովի ղեկավարը հանդիպել է Միջազգային քաղաքականության Խաղաղօվկիանոսյան խորհրդի նախագահի հետ
Հայ օդերևութաբանները զգուշացնում են գյուղացիներին կտրուկ ցրտերի մասինՀայ օդերևութաբանները զգուշացնում են գյուղացիներին կտրուկ ցրտերի մասին
«Հայաստան» դաշինքը մատնանշեց թշնամու զինվորին հայրենիքին հանձնելու անթույլատրելիությունը՝ որպես «բարի կամքի» ժեստ«Հայաստան» դաշինքը մատնանշեց թշնամու զինվորին հայրենիքին հանձնելու անթույլատրելիությունը՝ որպես «բարի կամքի» ժեստ
Իրավաբան. «Աղոթքի նախաճաշերը» ցինիկորեն օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ Փաշինյանի նման ավտոկրատներին աջակցելու համարԻրավաբան. «Աղոթքի նախաճաշերը» ցինիկորեն օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ Փաշինյանի նման ավտոկրատներին աջակցելու համար
Մեթանի արտանետումների կրճատման միջազգային չափորոշիչների և կանոնակարգերի վերանայման հանդիպումՄեթանի արտանետումների կրճատման միջազգային չափորոշիչների և կանոնակարգերի վերանայման հանդիպում
Նիկոլ Փաշինյանը պահանջում է հետկանչ և 6 միլիոն դրամ ընդդիմադիր պատգամավորիցՆիկոլ Փաշինյանը պահանջում է հետկանչ և 6 միլիոն դրամ ընդդիմադիր պատգամավորից
Ադրբեջանագետ. Մինչ Ադրբեջանն իր սերնդին պատրաստում է պատերազմի, Ալիևի օգնականը կոչ է անում Հայաստանին պատրաստել հայ հասարակությանը «խաղաղության»Ադրբեջանագետ. Մինչ Ադրբեջանն իր սերնդին պատրաստում է պատերազմի, Ալիևի օգնականը կոչ է անում Հայաստանին պատրաստել հայ հասարակությանը «խաղաղության»
Առողջապահության նախարարը զեկուցել է ադրբեջանցի զինվորի կողմից հրազենային վիրավորում ստացած կնոջ վիճակի մասինԱռողջապահության նախարարը զեկուցել է ադրբեջանցի զինվորի կողմից հրազենային վիրավորում ստացած կնոջ վիճակի մասին
ՀՀԿ. 2018 թվականի հոկտեմբերի 2-ի գործողությունը հող նախապատրաստեց Ջոն Բոլթոնի «պատմական և ազգային կարծրատիպերը մերժելու» մասին հակահայատյաց թեզի իրականացման համարՀՀԿ. 2018 թվականի հոկտեմբերի 2-ի գործողությունը հող նախապատրաստեց Ջոն Բոլթոնի «պատմական և ազգային կարծրատիպերը մերժելու» մասին հակահայատյաց թեզի իրականացման համար
Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Եթե պանթյուրքիստական սցենարը իրականանա, Հայաստանը, որպես պետություն, կարող է հայտնվել մեծ գոյաբանական վտանգի առաջ. ԶաքարյանԵթե պանթյուրքիստական սցենարը իրականանա, Հայաստանը, որպես պետություն, կարող է հայտնվել մեծ գոյաբանական վտանգի առաջ. Զաքարյան
Թուրքագետ. Ադրբեջանը երբեք, ոչ մի պարագայում չի դադարի հայ ժողովրդի վրա ճնշում գործադրելուցԹուրքագետ. Ադրբեջանը երբեք, ոչ մի պարագայում չի դադարի հայ ժողովրդի վրա ճնշում գործադրելուց
Հայաստանը և Միացյալ Նահանգները քննարկում անցկացրին համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի շուրջՀայաստանը և Միացյալ Նահանգները քննարկում անցկացրին համապարփակ ռազմավարական գործընկերության օրակարգի շուրջ
ՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ակցիա կանցկացնի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ կապված թշնամու զինվորի երկիր անօրինական մուտք գործելու հետՀՅԴ երիտասարդական թևը բողոքի ակցիա կանցկացնի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ կապված թշնամու զինվորի երկիր անօրինական մուտք գործելու հետ
Հայաստանի տարածք մտած թշնամու զինվորի գործում չկա Հայաստանի պետական սահմանն անօրինական կերպով հատելու մասին հոդվածՀայաստանի տարածք մտած թշնամու զինվորի գործում չկա Հայաստանի պետական սահմանն անօրինական կերպով հատելու մասին հոդված
ՀՅԴ. Հայաստանի իշխանությունների նոր աշխարհաքաղաքական արկածախնդրությունը կհանգեցնի լուրջ տնտեսական հետևանքներիՀՅԴ. Հայաստանի իշխանությունների նոր աշխարհաքաղաքական արկածախնդրությունը կհանգեցնի լուրջ տնտեսական հետևանքների
Հայաստանում նշում են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկանՀայաստանում նշում են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան
"Ուժեղ Հայաստան". երկրի  պետական սահմաններն ու քաղաքացիների անվտանգությունը բարձիթողի վիճակում են
Ադրբեջանում քրեական գործ են հարուցել Լաչինի ուղղությամբ զինծառայողի անհետացումից հետոԱդրբեջանում քրեական գործ են հարուցել Լաչինի ուղղությամբ զինծառայողի անհետացումից հետո
ՆԳՆ․ «World Travel Index»-ի տվյալներով՝ Հայաստանը ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկումՆԳՆ․ «World Travel Index»-ի տվյալներով՝ Հայաստանը ներառվել է ճանապարհորդության համար աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկում
Էդգար Ղազարյանը ՝ Շաքիի միջադեպի մասին․ ինչ եք ուզում, բարեկամական Ադրբեջանից զինվորական զբոսաշրջիկ է ժամանել մեզ մոտԷդգար Ղազարյանը ՝ Շաքիի միջադեպի մասին․ ինչ եք ուզում, բարեկամական Ադրբեջանից զինվորական զբոսաշրջիկ է ժամանել մեզ մոտ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպիցՆոր մանրամասներ են հայտնի դարձել Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպից
Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է  2 տարվա ազատազրկման՝ 1 տարի փորձաշրջանովԷդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել է  2 տարվա ազատազրկման՝ 1 տարի փորձաշրջանով
Էդգար Ղազարյանը վստահ է․ իր նկատմամբ քրեական գործն առնչվում է իր քաղաքական գործունեությունը մեկուսացնելու փորձինԷդգար Ղազարյանը վստահ է․ իր նկատմամբ քրեական գործն առնչվում է իր քաղաքական գործունեությունը մեկուսացնելու փորձին
ՌԴ ԱԽ. ԱՄՆ-ը Հայաստանի տարածքում ստեղծում է ՌԴ ԱԽ. ԱՄՆ-ը Հայաստանի տարածքում ստեղծում է "պետություն պետության մեջ"՝  "Թրամփի երթուղու" նկատմամբ վերահսկողության շնորհիվ
Ռուսաստանի ԱԽ. Ներկայումս ոչ Հայաստանի և Իրանի միջև, ոչ Մեղրիի հատվածում նոր ճանապարհների կառուցման մասին, ընդհանրապես, խոսք չի գնում Ռուսաստանի ԱԽ. Ներկայումս ոչ Հայաստանի և Իրանի միջև, ոչ Մեղրիի հատվածում նոր ճանապարհների կառուցման մասին, ընդհանրապես, խոսք չի գնում
Հայաստանի աշխատանքի եւ բարեկեցության նախարար․ Պետական ծառայողների սոցփաթեթները կչեղարկվենՀայաստանի աշխատանքի եւ բարեկեցության նախարար․ Պետական ծառայողների սոցփաթեթները կչեղարկվեն
Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ   Team-ը կապիտալի շուկայից ներգրավել է շուրջ $35 մլն. արդյունքը հայտարարվել է միջազգային համաժողովում՝ Freedom Broker Armenia -ի հետ համագործակցությամբ  
Թշնամու զինվորը ներթափանցել է Հայաստանի տարածք և վիրավորել ՀՀ քաղաքացու՝  Սյունիքի Շաքի գյուղումԹշնամու զինվորը ներթափանցել է Հայաստանի տարածք և վիրավորել ՀՀ քաղաքացու՝  Սյունիքի Շաքի գյուղում
Լևոն Քոչարյան. Հանրային հեռարձակողը պետք է ծառայի հասարակությանը, այլ ոչ թե՝ իշխանությանըԼևոն Քոչարյան. Հանրային հեռարձակողը պետք է ծառայի հասարակությանը, այլ ոչ թե՝ իշխանությանը
ՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարինՀՀ վարչապետն ընդունել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավարին
Հայաստանն ուսումնասիրում է Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթըՀայաստանն ուսումնասիրում է Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը
Պատգամավոր․ Պետք չէ ամաչել խոսել ընտանեկան բռնության մասին, ամոթ է արդարացնել բռնությունըՊատգամավոր․ Պետք չէ ամաչել խոսել ընտանեկան բռնության մասին, ամոթ է արդարացնել բռնությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան
Քաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունըՔաղաքագետ. Հայ հանրությունը պարզապես պարտավոր է էապես փոխել հանրային քննարկման և պայքարի ողջ բովանդակությունը
Ադրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպանԱդրբեջանում քրիստոնյա գերիների մաշկից այրելով հեռացնում են խաչերի պատկերներով դաջվածքները. իրավապաշտպան
Պուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթՊուտին. Պրահայում Հայաստանի կողմից Ղարաբաղի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս Ռուսաստանի դիրքորոշմանը այս հարցում տվել է երկիմաստ բնույթ
Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։Պուտինը նշել է, որ Հայաստանի կողմից ԵՄ-ին անդամակցության մասին օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին հայտարարություն։
Մեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետՄեդվեդև. Երևանը երբեք չի դառնա ԵՄ անդամ, փոխարենը՝ երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները ԵԱՏՄ-ի, այդ թվում ՝ Մոսկվայի հետ
Վարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներՎարդևանյան. Հայաստանի հասարակայնությունն ԱԺ-ից պահանջում է բազմաթիվ խնդիրների լուծում, այլ ոչ թե՝ ներողությունների մասին սկանդալային պահանջներ
Գ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբԳ. Ծառուկյան. Չի կարելի պարզապես ապրել խոզի պես, մտածել միայն քո սեփական շահերի մասին և անտարբեր լինել քո երկրի և ժողովրդի հոգսերի նկատմամբ
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ