Արմինֆո. 2008 թ. մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ անցնող ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել քննչական մարմնին՝ թույլ տալու նրան մեկնել Մոսկվա աշխատանքային պարտականությունները կատարելու:
Նշենք, որ հանրապետության օրենսդրությունը գրավի դիմաց ազատության մեջ գտնվող մեղադրյալի համար չի նախատեսում հանրապետությունում մշտապես գտնվելու պարտավորություն: Միաժամանակ օրենքն արգելում է գրավի դիմաց ազատ արձակված մեղադրյալին լքել հանրապետության տարածքը՝ առանց քննչական մարմնի գիտության:
Նշենք, որ Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելուն մասնակցելու համար: