Արմինֆո. «Ծառուկյան» խմբակցությունից պատգամավոր, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել:
Նշենք, որ Բոստանջյանի նման որոշման պաշտոնական պատճառը հայտնի չէ: Սակայն, քաղաքական շրջանակները չեն բացառում, որ դրա առիթ է ծառայել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ Բոստանջյանի հայտարարությունները, որոնք տարբերվել են «Ծառուկյան» դաշինքի պաշտոնական դիրքորոշումից: Բոստանջյանը, մասնավորապես, հայտարարել է, որ երկրորդ նախագահը ենթարկվել է եթե ոչ քաղաքական հալածանքի, ապա, առնվազն, հետապնդման:
Մինչդեռ «Ծառուկյան» դաշինքից պատգամավորները հայտարարել են, որ գործընթացը գտնվում է բացառապես իրավական հարթությունում, և իրենք մտադիր չեն այդ առնչությամբ հանդես գալ քաղաքական հայտարարությւոններով: