Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչման հետ կապված ՀՀ ԱԳՆ գործողությունները լիովին համապատասխանում են Կազմակերպության իրավական կարգավիճակի վերաբերյալ համաձայնագրի նորմերին, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
«Ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում մեր գործընկերների հետ: ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը միայն նպաստել է կազմակերպությա ամրապնդմանը: Կազմակերպությանը հանրապետության նախագահության ընթացքում ընդունվել են կարևորագույն փաստաթղթեր»,- ընդգծել է Բալայանը՝ ավելացնելով, որ Հայաստանը մտադիր չէ ձեռնարկել գործողություններ, որոնք կարող են վնասել ՀԱՊԿ-ին:
Նշենք, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին` կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու ընթացակարգ սկսելու առաջարկությամբ, ով որպես մեղադրայլ է անցնում 2008 թ. մարտի 1-ի գործով: Այս առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ «ՀԱՊԿ իրավական ընթացակարգերի համաձայն՝ հենց հայկական կողմը պետք է պաշտոնապես նախաձեռնի իր քաղաքացու հետկանչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, եթե Երևանում կայացվել է նման որոշում»: