Արմինֆո.Ռուսաստանի Դաշնությունն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի թույլ չտա տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսումը: Այդ մասին հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ՀՀ և ՌԴ Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումից հետո սկսել են խոսել այն մասiն, որ Մոսկվան ցանկանում է վերակենդանացնել «Լավրովի պլանը»:
Փաշինյանի խոսքով, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ միշտ կա, և Հայաստանը պետք է պատրաստ լինի նման զարգացումներին: Սակայն, ՌԴ-ն, որպես գերտերություն, հնարավորություն ունի թույլ չտալ դա: «Չեմ կարող հավատալ, որ նա չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»,- հայտարարել է նա:
Ինչպես նշել է Փաշինյանը, ինքը սովոր է գործընկերների հետ շփվել՝ փոխադարձ վստահության և լիակատար թափանցիկության ապահովման հիման վրա: Այդ համատեքստում էլ, ինչպես հիշեցրել է վարչապետը, ինքը բարձրացրել է ՀԱՊԿ շրջանակներում փոխադարձ պարտավորությունների ճշգրտման հարցը: