Արմինֆո. Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է Եվրամիության «Արևելյան գործընկերության» ծրագրի երկրների հաջորդ գագաթնաժողովի օրը:
Ինչպես Մոգերինին նշել է Բրյուսելում կայացած ԵՄ խորհրդի նիստից հետո, հաջորդ Եվրամիության գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին, որին կմասնակցեն Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրները`Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան:
Արևելյան գործընկերությունը համատեղ նախաձեռնություն է, որին մասնակցում են` Եվրամիությունը, Եվրամիության անդամ պետությունները և Արևելյան գործընկերության վեց գործընկեր երկրները`Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա: Արևելյան գործընկերությունը նպատակ ունի ամրապնդել քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրումը Եվրամիության և Արևելյան գործընկերության գործընկեր երկրների միջև: