


Արմինֆո.Հուլիսի 3-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի նիստի օրակարգում եղել է նաև տնօրենի ընտրության կանոնակարգի հաստատման հարցը: Նիստին մասնակցել է կրթության փոխնախարար Հովհաննես Հովհանիսյանը:
Ինչպես հաղորդել է խորհրդի անդամ Հրանուշ Խառատյանը, վարչաապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով արդեն հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների կազմը:
Հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաձայն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի նախագահի պաշտոնում ընտրել են Ռայմոնդ Գևորգյանին: Վլադիմիր Վարդանյանը նշանակվել է հոգաբարձուների խորհրդի քարտուղար: Ընդ որում, Գևորգյանը նիստին ներկա չի եղել, նա գրավոր տեղեկացրել է իր համաձայնության մասին: Ներկայիս տնօրեն Հայկ Դեմոյանը հոգաբարձուների խորհրդի կազմում չէ:
Նիստի ընթացքում որոշում է կայացվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանին նշանակել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ տնօրենի պաշտոնի համար մրցույթ հայտարարել հնգօրյա ժամկետում: Արդյունքը կամփոփվի 3 ամիս հետո:



