Արմինֆո. «Օլիմպավան» մարզասրահում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ: Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է ԿՔ մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, ուստի ՀՀ Քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության՝ ՀՔԾ ուղարկելու մասին:
Ինչպես ԱրմԻնֆոն ավելի վաղ հաղորդել է, երեկ ուշ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի և ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Միջադեպը տեղի է ունեցել Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան»-ում բռնցքամարտիկների հետ ԱՕԿ ղեկավարության հանդիպման ժամանակ: Միջադեպն սկսվել է Ծառուկյանի 2012 թ. պատանիների բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր` Վյաչեսլավ Հարությունովի միջև վիճաբանությունից, ով հակառակ Ծառուկայնի համարձակվել էր պաշտպանել Ֆեդերացիայի ղեկավարությանը, մասնավորապես՝ վերջինիս ղեկավար, պատգամավոր Արթուր Գևորգյանին: Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես պարզաբանել է ԱրմԻնֆո-ի աղբյուրը, ներկայումս Ծառուկյանը փորձում է իր ձեռքը վերցնել Սպորտի ֆեդերացիան, փոխելով դրա ղեկավարին, քանի որ այն, Ֆուտբոլի ֆեդերացիայից բացի, միակ սպորտային կազմակերպությունն է, որը դե-ֆակտո ինքնուրույն է գործում: