Արմինֆո. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հավաստիացնում է, որ երկրի զինված ուժերն ի վիճակի են անհրաժեշտ ամեն բանով ապահովել զինծառայողներին:
«Եթե հայտնաբերվեն դեպքեր, երբ այս կամ այն զորամասը չի ապահովում զինծառայողին անհրաժեշտ ամեն բանով, ինչը նախատեսված է, մենք պատրաստ ենք օպերատիվորեն արձագանքել դրան և իրավիճակի համապատասխան լուծում գտնել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դավթյանը:
Ըստ որում, որպես օրինակ նա նշել է խախտումների մասին 5 ահազանգի փաստը, որոնց ստուգման ընթացքում հաստատվել է միայն մեկը: Նրա խոսքով, բնական է, որ ինչ-որ խախտումներ կան, սակայն դրանք օպերատիվ մեթոդներով վերացվում են:
Անդրադառնալով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ երկիր և կատարել իրենց սահմանադրական պարտքը՝ Դավթյանն ընդգծել է, որ առնվազն 156 մարդ արդեն արձագանքել է վարչապետի կոչին և պատրաստ է իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ: