Արմինֆո.Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրն անհրաժեշտ է առանձնացնել Պաշտպանության նախարարությունից, և ՌԱՀ-ին առնչվող հարցերը լուծել առանձին գերատեսչության շրջանակներում: Այդպիսի կարծիք է հայտնել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության /ԱՏՁՄ/ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Այդ առնչությամբ նա վկայակոչել է Ադրբեջանին, որտեղ ՌԱՀ-ին առնչվող հարցերով վաղուց զբաղվում է առանձին գերատեսչություն, որը կարգավիճակով չի զիջում Պաշտպանության նախարարությունը: «Դա խիստ անհրաժեշտ է: Հաշվի առնելով, որ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Ռազմաարդյունաբերական կոմիտեում՝ հուսով ենք, որ նոր կառավարությունը կզբաղվի այդ հարցով»,- նշել է փորձագետը:
Նա ավելացրել է, որ տեխնոլոգիական դարաշրջանում, երբ աշխարհում կիրառվում է գիտական բարձր ներուժով զենք, միայն քաջությունը բավարար չէ: «Երբ հակառակորդի կողմից բարձր տեխնոլոգիական հարձակումներ են կատարվում, անհրաժեշտ է համապատասխան պաշտպանություն: Այդ հարցում հետ մնալ չի կարելի, և անհրաժեշտ է առաջ ընթանալ»,- ասել է Վարդանյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 27-ի որոշմամբ՝ Ավետիք Քերոբյանը նշանակվել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։