Արմինֆո. Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դեռ չի որոշել, թե ազատ արձակվելուց հետո կվերադառնա արդյոք Արցախ:
Ինչպես բանտից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է նա, ինքը Արցախ կվերադառնա, եթե Հայաստանի ներկայիս իշխանություններն ամհրաժեշտ համարեն դա: «Կարծում եմ, որ այժմ Արցախում և վերջինիս շուրջ իրավիճակը վտանգավոր է, եկեք թողնենք հանրապետությանը շարունակել կայուն զարգացումը մինչև 2020 թվականը (2020 թ. Արցախում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ-խմբ.)»,- ասել է Բաբայանը:
Նշենք, որ Բաբայանն այսօր ազատ է արձակվել՝ «Ծառուկյան» և «Ելք» դաշինքների մի շարք պատգամավորների անձնական երաշխավորությամբ: Նա դատապարտվել էր 6 տարի ազատազրկման՝ Վրաստանից Հայաստան ապօրինի կերպով «Իգլա» զենիթահրթիռային համալիր տեղափոխման փորձի մեղադրանքով: Բաբայանն իր նկատմամբ մեղադրանքները չէր ընդունել և հայտարարել էր, որ իր գործը քաղաքական շարժառիթներ ունի:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ