Արմինֆո.Նոր կառավարության որոշ անդամների «ջայլամի քաղաքականությունը՚ կվնասի կառավարության հեղինակությունը: ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է «Ծառուկյան՚ դաշինքի պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Բանն այն է, որ կառավարության որոշ անդամների հայացքներն ու հայտարարությունները նշանակումից հետո կտրուկ փոխվել են: Ավելի վաղ նրանք հանդես էին գալիս միանգամայն այլ դիրքերից, զբաղեցնելով պաշտոն, արմատապես փոխել են իրենց հայացքները հենց նույն հարցերի վերաբերյալ, իսկ դա հղի է հասարակության շրջանում հիասթափությամբ և կառավարության հեղինակության նվազմամբ՚, - հայտարարել է պատգամավորը:
Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է, մասնավորապես, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: «Կառավարության որոշ անդամներ նախկինում հանդես էին գալիս այդ համակարգի դեմ, այժմ պաշտպանեցին դրա ներդրումը: Կարծում եմ, որ նման քաղաքականության շարունակումը շուտով կվնասի կառավարության հեղինակությունը՚, - ամփոփել է պատգամավորը:
Հիշեցնենք, որ պարտադիր կուտակային կենսթոշակային համակարգի դեմ հանդես էին եկել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը և տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: Չնայած այդ հանգամանքին, նարնք ստիպված են եղել քվեարկել բարեփոխման օգտին, քանի որ արժանացել էին վարչապետ Փաշինյանի խիստ քննադատությանը, ով հայտարարել էր. «Ով որ մեզ հետ չէ, նա մեր դեմ է՚:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: Նոր կարգի համաձայն, քաղաքացիների աշխատավարձերից հատուկ հիմնադրամի հաշվին կփոխանցվի 2,5 տոկոս, իսկ 7,5 տոկոսը կփոխանցի պետությունը: Նախկինում այդ հարաբերակցությունը կազմում էր 5 տոկոս` 5 տոկոսի դիմաց: