Արմինֆո.Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում փոփոխություններ չեն լինի, ինչի մասին բազմիցս հայտարարել է նոր կառավարության ղեկավարը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով երկրի քաղաքական ուղղության և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բնույթի հնարավոր փոփոխությանը:
«Ռուսաստանը մեր դաշնակիցն է, և մենք կշարունակենք մնալ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ անդամներ: Սերտ համագործակցությունը կշարունակվի երկկողմ և բազմակողմ ձևաչափերով, ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ մյուս գործընկերների հետ: Բայց դա չի նշանակում, որ այդ հարաբերություններում չեն կարող են առաջանալ հարցեր կամ խնդիրներ, և որ մենք չենք կարող բարձրաձայնել դրանք, և որոնք չեն կարող լուծվել բարեկամության և փոխըմբռնման մթնոլորտում», - նշել է Ռուբինյանը:
Միևնույն ժամանակ, փոխնախարարը չի պատասխանել այն հարցին, թե ինչ սխալներ են թույլ տվալ նախկին կառավարությունները մյուս երկրների, այդ թվում նաև Ռուսաստանի հետ հարաբերություններում, համարելով դա ոչ կոռեկտ: Ըստ նրա, վերջապես, Հայաստանում հիմնադրվել օրինական իշխանություն, ինչը հզոր գործիք է խթանելու Հայաստանի պետական շահերը միջազգային ասպարեզում:
Մեկնաբանելով Ալմաթիում ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությունը ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդին, Ռուբինյանը նշել է, որ դեռ ժամանակ չի ունեցել ծանոթանալու դրանց արդյունքներին: «Սակայն, կարևորում եմ մեր նախարարի կողմից հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի կողմից իրականացված սադրանքների վերաբերյալ հայտարարությունը, որոնք ուղղված են իրավիճակի սրմանը, և որոնք չեն նպաստում բանակցային գործընթացի առաջխաղացմանը», - ասել է փոխնախարարը:
Հարցին, թե որ ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը, ԵԱՏՄ, թե դեպի ԵՄ, Ռուբինյանը, մասնավորապես, ասել է. «Ես դա համարում եմ կեղծ օրակարգ: Մենք ԵԱՏՄ անդամներ ենք և կձգտենք բարելավել մեր անդամակցության արդյունավետությունն այս ինտեգրացիոն նախագծին: Մենք նաև մտադիր ենք շարունակել խորացնել համագործակցությունը ԵՄ հետ: Այս առումով կարևորում եմ Հայաստանի և եՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը և կիրառումը: Ես հավատում եմ, որ դա կնպաստի վիզային ռեժիմի ազատականացման
Արագացման գործընթացին», - ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարը, այս համատեքստում, հավելելով, որ Հայաստանը մտադիր է խորացնել և զարգացնել հարաբերությունները բոլոր բարեկամ երկրների հետ:
Խոսելով այն ոլորտների մասին, որոնցում կարող են համագործակցել Հայաստանն ու Միացյալ Նահանգները, Ռուբինյանը նշել է, որ դժվար է թվարկել առանձին ոլորտներ, քանի որ ուղղությունները բազմաթիվ են: Սակայն, նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին հանրապետությունում բարեփոխումների իրականացմանը մշտական աջակցություն ցուցաբերելու համար: