


Արմինֆո. Հայաստանի դատական համակարգը պետք է իրապես անկախ դառնա: Այդ մասին հունիսի 7-ին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ներկայացնելով նոր կառավարության գործունեության ծրագիրը:
Նրա խոսքով, դատական համակարգը Բաղրամյան 26-ից ստացվող հրահանգներով աշխատելու սովորություն ունի: Փաշինյանն ընդգծել է, որ
Բաղրամյան 26-ում հայտնվելով՝ իր համար որոշում է կայացրել չմիջամտել դատավորների գործերին, քանի որ դա դեպի դիկտատուրա տանող ճանապարհ է: Դատավորները պետք է որոշումներ կայացնեն՝ երկրում գործող օրենքների համաձայն, այլ ոչ թե՝ հրահանգներով, կաշառքներով, օլիգարխների պահանջներով, ասել է նա:


