
Արմինֆո.«Կան ծախսեր, որոնք անհրաժեշտ են պետական կառավրամն ապարատի արդյունավետ աշխատանքի համար» - նշել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, պատասխանելով սոցիալական ցանցերում քննադատությանը, պայմանավորված նրանով, որ ինքը Դուշանբե է մեկնել ՀՀ վարչապետի ինքնաթիռով, մեծ պատվիրակության հետ:
Ինչպես Միրոզյանը նշել է ֆեյսբուքյան իր էջում, հակառակ դեպքում 20 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությունը, ներառյալ լրագրողների խումբը, պետք է թռչեր Մոսկվայով, տարբեր չվերթներով: Ընդ որում, նա նշել է, եթե հաշվենք տոմսերի, սննդի և հյուրանոցի ծախսերը, ապա արդյունքում ստացվում է «գրեթե նույն գումարը»: «Ամենից էականն այն է, որ մենք պետք է մեկնեինք մայիսի 30-ին և վերադառնայինք հունիսի 2-ին: Երկու աշխատանքային օրերի ծախսերն ինձ համար շքեղություն կարող էին լինել: Կնենեք, բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ նման բան, երբ իմ աշխատանքի ժամանակացույցն այնքան հագեցված է, երբ ես աշխատանքի եմ գնում վաղ առավոտյան և տուն վերադառնում ուշ գիշերին», - գրել է Միրզոյանը:
Միևնույն ժամանակ նա հիշեցրել է, ֆինանսական ռեսուրսների խնայողությունը կառավարության գերակայություններից մեկն է: «Մենք հետևողականորեն գնում է այդ ուղղությամբ, միևնույն ժամանակ, մենք պետք է հասկանանք, որ կան ծախսեր, որոնք անհրաժեշտ է պետական ապարատի արդյունավետ աշխատանքի համար, և, ինչու ոչ, նաև մեր երկրի պատշաճ ներկայացման համար», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին ԶԼՄ-ների կողմից տեղեկատվություն էր տարածվել, որ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մեկնել Դուշանբե մեծ պատվիրակության հետ, ՀՀ վարչապետի ինքնաթիռով: Այդ թռիչքը պետության վրա նստել է 20 մլն դրամ: Մինչդեռ, կառավարության աշխատակազմի ղեկավարի Էդուարդ Աղաջանյանը նախօրեին նախկին կառավարությանը մեղադրել էր մեծ ծախսեր կատարելու մեջ, հատկապես գործուղումների և ծառայողական ավտոմեքենաների մասով: «Նոր կառավարությունը կլինի շատ ավելի տնտես», - վստահեցրել էր նա: Ինչ վերաբերում է գործուղումների, ապա Աղաջանյանը նշել է, որ նախկինում ՀՀԿ ներկայացուցիչներն օգտվում էին միայն բիզնեսի դասից: Նա նշել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Աստանա էր մեկնել էկոնոմ-դասով և առանց պատվիրակության: «Դա, իհարկե, կնվազեցնի կառավարության ծախսերը», - եզրափակել է Աղաջանյանը: