Արմինֆո.Օրակարգում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փոխարինման հարց չկա: Այդ մասին հայտարարել է ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը` մայիսի 25 -ին «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 27-րդ նիստի հարթակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ:
Պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերություններին առնչվող հարցին` Բաբլոյանն ասել է, որ իրենց հարաբերությունները երբեք լարված չեն եղել. «Ես, որպես ԱԺ խոսնակ, կարգավորելով ԱԺ օրակարգի հարցերը, միանման վերաբերմունք եմ դրսևորում բոլոր քաղաքական ուժերի և պատգամավորների նկատմամբ: Որպես ՀՀԿ անդամ` ունեմ քաղաքական դիրքորոշում, որը համընկնում է կուսակցության գծի հետ՚, - ասել է ԱԺ խոսնակը: