Արմինֆո. Սահմանադրական դատարանը ոչ մի քաղաքական ուժի հետ չի համագործակցում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի սահմանադրական դատարանի ղեկավար Հրայր Թովմասյանը մայիսի 25 -ին «Հայաստան՚ համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 27-րդ նիստի հարթակներում լրագրողների հետ զրույցի ժամանակ` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններին և համագործակցության հնարավորությանն առնչող հարցին:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ապրիլյան իրադարձություններն իր համահեղինակած սահմանադրության հետևանք չեն, Թովմամսյանը նշել է, որ այն սահմանադրությունը, որի ստեղծմանն ինքը մասնակցել է, արժանացել է հայրենական և օտարերկրյա հեղինակավոր փորձագետների բարձր գնահատականին և նրանց շրջանում մտավախություն չի հարուցել: Թովմասյանը նաև հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարվել ՍԴ ղեկավարի պաշտոնից:
Պատասխանելով այն հրացին, թե արդյոք Վահե Գրիգորյանին տեսնում է դատարանի կազմում, Թովմասյանն ասել է, որ տեսնում է յուրաքանչյուրին, ով ստանա ԱԺ 3/5 աջակցությունը: Նրա հավաստմամբ, ինքն ազդեցության լծակներ չունի: