Արմինֆո. Հնարավոր է` ամենամոտ ապագայում 2008 թվականի մարտի 1-ի գործով արդյունք ունենանք: Նախօրեին խորհրդարանում այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նրա ասելով, գործով արդյունք կարող է լինել, եթե հայտնվեն անձինք, որոնք համագործակցեն քննության հետ: Գլխավոր դատախազը նաև նշել է, որ մարտի 1-ի նախաքննությունը շարունակվում է: Այժմ անցկացվում են ակտիվ գործողություններ նոր տեխնիկական հնարավորությունների կիրառման համար: Անդրադառնալով այդ գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության հնարավորությանը` Դավթյանը նշել է, որ հարցաքննության համար պետք լինեն անհրաժեշտ հիմքեր: «Վարույթ իրականացնող մարմինն իննք է որոշում, թե ում է հարկավոր հարցաքննել: Եթե նրան հարկավոր է հարցաքննել, պարզապես, նշում անելու համար, ապա դա ոչինչ չի տա այդ վարույթին՚, - նշել է գլխավոր դատախազը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը դիմել էր գլխավոր դատախազին` առաջարկելով Մարտի 1-ի գործով հարցաքննության հրավիրել Ռոբերտ Քոչարյանին: Փաշինյանին, մասնավորապես, հետաքրքրում է այն հարցը, թե Քոչարյանին որտեղից այն տեղեկատվությունը, թե 2008 թվականի մարտի 1-ի հանրահավաքի մասնակիցները կրակել են ոստիկանների ուղղությամբ:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո, որոնցում պաշտոնապես հաղթել էր Սերժ Սարգսյանը, ընդդիմությունը բողոքավոր ընտրազանգվածի հետ դուրս էր եկել փողոց: Մարտի 1-ին Երևանում բողոքավորների և իրապահների միջև բախման արդյունքուն 10 մարդ զոհվեց: