Արմինֆո. Հայաստանում ներքաղաքական իրավիճակը իր բացապես ներքին խնդիրն է: Այս մասին մայիսի 11-ին Երևանում կայացած`Հայաստանում Եվրոպայի օրերի բացման արարողության ընթացքում հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պետր Սվիտալսկին: «Հայ ժողովուրդն ապացուցեց, որ ի վիճակի են ինքնուրույն հաղթահարել քաղաքական ճգնաժամը: Ելնելով վերը նշվածից, Եվրամիությունը փորձում է ձեռնպահ մնալ այս հարցում որևէ մեկնաբանությունից», - ասել է դեսպանը:
Եվրոպացի դիվանագետը հիշեցրել է նաև, որ ԵՄ-ն և ԵՄ անդամ երկրներն այս օրերին բազմիցս հայտարարել էին Հայաստանում տիրող իրավիճակի մասին, հիմնական անելով երկխոսության կոչեր: «Մենք ուրախ ենք, որ Հայաստանը կարողացավ հաղթահարել այս ճգնաժամը Սահմանադրության շրջանակներում: Եվ մենք պատրաստ ենք շարունակել մեր համագործակցությունը ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակներում», - ասել է Սվիտալսկին: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ ՀՀ Ազգային ժողովը միաձայն վավերացրել է համաձայնագիրը:
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ ԵՄ-ն ուշադիր ուսումնասիրում է նորընտիր վարչապետի Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները և վստահ է, որ հարաբերությունները կշարունակեն զարգանալ գործընկերության ոգով: «Մենք լավատեսորեն ենք վերաբերվում շրջանակային համաձայնագրի իրականացմանը: Մենք համոզված ենք, որ նոր վարչապետն ու կառավարությունը կիսում են այս տեսակետը: Մենք խորապես համոզված ենք, որ մեր փոխգործակցության տեմպը կշարունակվի, քանի որ այն բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ հայ ժողովրդի շահերից: Մենք պետք է պրագմատիկորեն առաջ ընթանանք այս հարցում», - ասել է դեսպանը:
Նա նշել է, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ գերագույն ներկայացուցիչ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Ֆեդերիկա Մոհերինիի հետ, որը տեղի է ունեցել դրական մթնոլորտում, որի ընթացքում նրանք քննարկել համագործակցության կոնկրետ նպատակները: