Արմինֆո. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը գտնում է, որ կկարողանա աշխատել Նիկոլ Փաշինյանի հետ, եթե նա ընտրվի երկրի վարչապետ:
«Եթե կարողացել եմ աշխատել նրա հետ հրապարակում, թերևս կկարողանամ աշխատել, եթե նա վարչապետ դառնա: Մեր վերջին հանդիպումները եղել են շատ կառուցողական: Նա երիտասարդ և տաղանդավոր մարդ է, ով զգում ու կառավարում է երիտասարդ ու ոչ երիտասարդ մարդկանց հույզերը, մտքերն ու ցանկությունները: Թե ինչպիսի վարչապետ կլինի, ժամանակը ցույց կտա»,- «Էխո Մոսկվի»-ին հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահը:
Նրա խոսքով, երկիրը կարելի էր փոխել էվոլյուցիոն ճանապարհով, կամ կարելի էր դա անել այնպես, ինչպես եղավ: «Սա ինձ ինչ-որ իմաստով չզարմացրեց: Զարմացրեց գործընթացի արագացվածությունը: Մենք փոքր պետություն ենք, սակայն հայ ազգը համաշխարհային ազգ է, տիրապետում ենք հզոր ներուժի, որպեսզի դառնանք հաջողակ, դինամիկ զարգացող երկիրը, որը նայում է ապագային: Դրա համար անհրաժեշտ է որ սփյուռքի հայերն իրենց փորձն ու գիտելիքները կիրառեն պատմական հայրենիքում»,- ասել է Հայաստանի նախագահը:
Պատասխանելով այ հարցին, թե ապրիլի 21-ին հանրահավաքում նրա հայտնվելը կարելի է արդյոք Փաշինյանի նկատմամբ համակրանքի դրսևորում համարել՝ Սարգսյանն ասել է, որ իր համակրանքը մշտապես ժողովրդի կողմն է: «Եթե ժողովուրդը կանգնած է հրապարակում, ապա ես պետք է այնտեղ լինեմ: Եթե ժողովուրդն առաջնագծում է՝ պետք է այնտեղ լինեմ»,- ասել է Սարգսյանը՝ ավելացնելով, որ եթե երիտասարդների ու ոստիկանների միջև որևէ բախում գրանցվեր, ապա կկանգներ նրանց երկուսի արանքում, քանի որ ազդեցության այլ լծակ չէր ունենա:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ