Արմինֆո. Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի աշակերտներն ու նրանց ծնողները հավաքվել են դպրոցի բակում` պահանջելով դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը:
Աշակերտները պնդում են, որ տնօրենն իրենց արգելում էր մասնակցել «Քայլ արա՚ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի գործողություններին: Ռուզան Ազիզյանն, իր հերթին, հայտարարել է, որ այդ ամենը սուտ է: «Այն ամենն, ինչ կազմակերպվել է Սերժ Սարգսյանի դեմ, այժմ շարունակվում է դպրոցների դեմ: Դպրոցները պետք է լինեն ապաքաղաքական՚, - հայտարարել է Ազիզյանը:
Անդրադառնալով լրագրողների այն դիտողությանը, թե Երևանի ավագանու խորհրդի «Ելք՚ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ դիմելու են քաղաքապետարան Ռ.Ազիզյանի հրաժարականի պահանջով, տնօրենը հայտարարել է, որ գործում է օրենք և կարգ, և ինքը կսպասի քաղաքապետարանի որոշմանը: Հավելենք, որ Ռուզան Ազիզյանը ՀՀԿ անդամ է: