


Արմինֆո. «Հին ընկերները կրկին դավաճանում են»: «Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, չնայած կուսակցության որոշմանը, հրաժարվեց քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Ինչպես Վարդանյանը հայտարարեց խորհրդարանի նիստում, նա չի կարող քվեարկել Փաշինյանի օգտին և պատրաստ է վայր դնել մանդատը: Վարդանյանը Հայաստանում ստեղծված իրավիճակում նկատել է «աշխարհաքաղաքական հետք, ինչը նրան վախեցնում է»: «Ես հենց այնպես ոչինչ չեմ ասում», - վստահեցրեց դաշնակցականը, նշելով, որ ինքն ընդհանրապես չի մասնակցելու քվեարկությանը: «Եթե դրանից հետո իմ կուսակցությունը որոշի ինձ զրկել մանդատից, ես պատրաստ եմ կատարել այդ պահանջը», - ասաց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ, որ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» և «Էլք» դաշինքները միասին որոշել էին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: Իսկ մինչ այդ ՀՅԴ-ն դուրս էր եկել Հանրապետական կուսակցության հետ կոալիցիայից:



