


Արմինֆո. Հայաստանի նոր կառավարությունը կզբաղվի բնակչության վերավարկավորման և վարկային կազմակերպությունների հենդեպ կուտակված հսկայական պարտքերի պրոբլեմներով: Մայիսի 1-ին խորհրդարանի ամբիոնից այս մասին հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, հաճախ Հայաստանի քաղաքացիների վարկերի մարման առումով, անվճարունակ լինելու պայմաններում առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվում են նոր վարկային ռեսուրսներ, արդեն ներգրավված վարկերը մարելու համար: Արդյունքում, այսօր անհատների ընդհանուր պարտքը հասնում է աստղաբաշխական գումարների: Այս առումով նոր կառավարությունը մտադիր է բանակցել առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, նախկինում ներգրավված վարկերի հնարավոր մարման թեմայով: «Պետությունը պետք է ֆինանսավորի իր քաղաքացիների ողջամիտ վնասները, իսկ դրա համար անհրաժեշտ է կտրուկ ավելցանել պետական բյուջեի եկամուտները», - ասել է Փաշինյանը, հավելելով, որ դրա համար կան ավելի քան լուրջ հնարավորություններ:



