Արմինֆո. Մայիսի 1-ին Գագիկ Ծառուկյանն իր թեկնածությունը չի առաջադրի վարչապետի պաշտոնի համար: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրդարանական «Ծառուկյան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սատարելու է ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին՝ որպես վարչապետի թեկնածու: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, մայիսի 1-ի ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցությունը նույնպես վարչապետի պաշտոնի համար թեկնածու չի առաջադրի: Այդ մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա ասելով, իրավիճակը երկրում փոխվել է: «Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար պետության շաահերն ամեն բանից վեր են, մենք չենք կարող երկիրը տանել ցնցումների», - հայտարարեել է նա: Այդպպիսով՝ վարչապետի պաշտոնի միակ թեկնածուն առայժմ Նիկոլ Փաշինյանն է:
Քանի որ ԱԺ ձայների մեծ մասը (58) պատկանում է ՀՀԿ-ին, իսկ վարչապետ ընտրելու համար անհրաաժեշտ է 53 ձայն, որոշ դիտորդներ չեն բացառում, որ ՀՀԿ-ն կարող է երկու անգամ տապալել Փաշինյանի թեկնածությունը: Այդ դեպքում, օրենսդրության համաձայն, խորհրդարանը կցրվի, եւ կնշանակվեն վաղաժամկետ ընտրություններ՝ 30 օրից ոչ շուտ: Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ խոսնակ Շարմազանովը հայտարարել է, թե կուսակցությունը կմասնակցի վաղաժամկետ ընտրություններին: